Իսպանացի լրագրող Ալեքս Էրեդիա, որը մասնագիտացած է հոլադական ֆուտբոլում, «Թվիթերի» իր էջում գրել է, որ Մոսկվայի «Սպարտակը» պայմանագիր է կնքել «Այաքսի» հարձակվող Քուինսի Պրոմեսի հետ:
«Պաշտոնական հայտարարությունը կլինի մոտ օրերս: Պրոմեսը «Սպարտակի» նոր ֆուտբոլիստն է»,- գրել է Էրեդիան:
Ավելի վաղ մոսկովյան ակումբում հաստատել էին հարձակվողի վերադարձի մեծ հավանականությունը, բայց հետո բանակցությունների փուլում խնդիրներ առաջացա: «Սպարտակն» իր նախկին ֆուտբոլիստի համար կարո է 7,5-10 մլն եվրո վճարել:
Պրոմեսը «Սպարտակի» գույները պաշտպանել է 2014-ից 2018 թվականներին: 2019 թվականից նա հանդես է գալիս «Այաքսի» կազմում: