«Լեռնային Արցախում» փորձաշրջան է անցնում 4 ֆուտբոլիստ: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Լեռնային Արցախի» ու ղազախական «Ակաս» ՖԱ միջև ստորագրված փոխօգնության շրջանակներում մեր մոտ փորձաշրջան են անցնում ակադեմիայի 4 սան ` Վյաչեսլավ Դեմիդենկոն, Ամիր Դիխինբայևը, Դամիր Ժակատայը ու Իսրայելժան Իսմանովը»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ թիմն այս օրերին հավաք է անցկացնում Ստեփանակերտում: