«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն հունիսին կհեռանա իտալական ակումբից։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։
Հիշեցնենք, որ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով Ջեկոն վերջերս մարզվում էր թիմից առանձին։ Հաղորդվում էր, որ 34-ամյա ֆուտբոլիստը ակումբին խնդրել էր բաց թողնել իրեն մինչև ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելը, բայց տեղափոխությունն այդպես էլ չկայացավ։ Նախօրեին հայտնի էր դարձել, որ Ջեկոն վերադարձել է ընդհանուր թիմի հետ մարզումներին, քանի որ ակումբի ղեկավարությանը հաջողվել էր հարթել նրա ու մարզչի միջև առկա խնդիրը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հռոմեացիները բավարարված են Ֆոնսեկայի աշխատանքով ու մտադիր չեն մոտ ապագայում բաժանվել նրանից։ Սպասվում է, որ Ջեկոն 2020/21 մրցաշրջանից հետո կհեռանա «Ռոմայից»։