«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հայտարարել է, թե որն է լավագույն տարբերակը ֆուտբոլիստին օգնելու համար:
«Թիմը կորցրել է վստահությունը։ Մենք պետք է աշխատենք վստահությունը կրկին վերականգնելու ուղղությամբ։ Մենք խոսում ենք խաղացողների հետ և նրանց ասում, որ թեև պարտվել ենք սխալների պատճառով, պետք է փորձենք մոռանալ դրանց մասին:
Լավագույն միջոցը ֆուտբոլիստին օգնելու, նրան չասել, որ ինքն աղբ է: Չի կարելի թաքնվել։ Պետք է կիսել պատասխանատվությունը։
«Տոտենհեմում» ամեն ինչ կառուցվում է թիմային աշխատանքի վրա։ Մենք տուժել ենք երկու մեծ պարտություններից հետո, բայց մենք պետք է մտածենք ապագայի մասին: Պետք է վերականգնվենք էմոցիոնալ մակարդակով։
Բարձունքում լինելու համար անհրաժեշտ է համապատասխանել դրան։ Ֆուտբոլը ծնվում է սրտում: Մեր խնդիրն է պաշտպանել դա և չմոռանալ դրա մասին» — մարզչի խոսքերը փոխանցում է DailyMail-ը: