Երևանի «Արարատը» Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում առաջին խաղն է անցկացրել։
Ընկերական խաղում «Արարատը» 7-1 հաշվով ջախջախել է «Ատլետիկո Արաբիային»։ Հեթ-տրիկ է գրանցել Մորի Կոնեն։ Մեկական անգամ աչքի են ընկել Էդգար Մալաքյանը, Ուրոշ Նենադովիչը, Սերոժ Թիթիզյանը, Զավեն Բադոյանը։