Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալն» ընդունել էր «Լևանտեին»։
Հանդիպման 9-րդ րոպեին տանտերերը մնացին 10 ֆուտբոլիստներով։ Վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Էդեր Միլիտաոն։ 13-րդ րոպեին «Ռեալն» առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Մարկո Ասենսիոն։
32-րդ րոպեին Խոսե Մորալեսը հավասարեցրեց հաշիվը։ Երկրորդ կեսում հյուրերը 11-մետրանոց հարվածի իրավունք ստացան։ Ռոխեր Մարտիի հարվածից հետո «Ռեալին» փրկեց Տիբո Կուրտուան։ Այնուամենայնիվ 78-րդ րոպեին Մարտին առաջ մղեց իր թիմին։
«Լևանտեն» հաղթեց 2-1 հաշվով։ Այս արդյունքից հետո «Ռեալը» մնում է 40 միավորով ու 2-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Լևանտեն» միավորների քանակը հասցնում է 26-ի ու 9-րդն է մրցաշարային աղյուսակում։