Մոսկվայում ընթացող կայծակնային շախմատի ԱԱ-ում շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը 19 տուրից հետո, վաստակած 12.5 միավորով, 14-րդ հորիզոնականում է:
15.5 միավորով առաջատարը Մագնուս Կարլսենն է: 1 միավոր պակաս ունի Հիկարու Նակամուրան, իսկ եռյակը 13.5 միավորով եզրափակում է Վլադիմիր Կրամնիկը:
Հայ մյուս շախմատիստներից Գաբրիել Սարգսյանն ունի 11 միավոր: Կես միավոր պակաս ունի Զավեն Անդրիասյանը: Հրանտ Մելքումյանն ունի 10 միավոր, Մանուել Պետրոսյանն ու Տիգրան Պետրոսյանը՝ 9, իսկ Արման Փաշիկյանն ունի 8.5 միավոր: