ՊՍԺ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսի հնարավոր տրանսֆերը Փարիզ։
«ՊՍԺ-ի ստրատեգիան գոյություն ունի արդեն շատ տարիներ, երբ մենք պայմանագիր էինք կնքել Ռոնալդինյոյի հետ։ Մենք դիտարկում ենք շուկայի հնարավորություններն ու այն խաղացողների հետ պայմանագիր կնքելը, որոնք կարող են ուժեղացնել մեզ։ Ամեն ինչ առաջիկա ամիսներին պարզ կլինի։ Ռամոսն այստեղ գերազանց ակումբ կգտնի, որը տարված է միայն հաղթանակներով։ ՊՍԺ-ն աշխարհի մեծագույն ակումբներից է»,- Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռամոսը մերժել է «Ռեալի»՝ նոր պայմանագիր կնքելու առաջարկը։