Սլովակիան ներկայացնող «Ժիլինան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ընկերական հանդիպում է անցկացրել «Պոդբրեզովայի» հետ։
«Ժիլինան» 7-2 հաշվով ջախջախիչ հաղթանակ է տարել, Վահան Բիչախչյանը խփել է իր թիմի վերջին գնդակը հանդիպման 77-րդ րոպեին։
Բիչախչյանը խաղը սկսել է պահեստայինների թվում ու դաշտ է դուրս եկել երկրորդ կեսում։