«Ռոստովի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը կատակով բնութագրել է թիմի հայ կիսապաշտպան Խորեն Բայրամյանին.
«Ինչպիսի՞ն է Բայրամյանն ինձ համար որպես ֆուտբոլիստ. որպես պացիենտ և որպես ֆուտբոլիստ՝ զրոյական է»,- Կարպինի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի քարտուղարությունը:
⚡️Мнение Валерия Георгиевича о Хорене Байрамяне pic.twitter.com/kGdgrOBBw8
— Football Club Rostov (@rostovfc) January 26, 2021
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Բայրամյանը 15 հանդիպման է մասնակցել և դարձել է 3 գոլի հեղինակ: 29-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ էլ մասնակցել Եվրոպա լիգայի խաղի: Նա 2011 թվականից է հանդես գալիս «Ռոստովում»:
2020 թվականից Բայրամյանը հրավիրվում է Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում մասնակցել է 3 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ:
Կարպինը 2018 թվականից է գլխավորում «Ռոստովը»: ՌՊԼ-ի 19-րդ տուրից հետո «Ռոստովը» 32 միավոր է վաստակել և մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում: