Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը չի բացառել, որ իրենից հետո ազգային թիմը կգլխավորի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը։
«Ես գիտեմ, որ դա քննարկվելու է նորից ու նորից, ու դրանում իմաստ կա։ Այն պահից սկսած, երբ նա դարձավ ակումբային մարզիչ, Զինեդինը կարող է անցնել բոլոր էտապներն այս գործում։ Զիզուն Զիզուն է ։
Նա մեր հավաքականի մի մասն էր, առանցքային դեր ուներ։ Այն ամենից հետո, ինչ նա արել է․․․Զիզուն պարզապես Զիզուն է»,-Դեշամի խոսքն է մեջբերում RMC Sport-ը։
Զիդանն ու Դեշամը միասին հաղթել են Աշխարհի առաջնությունում (1998թ․) և Եվրոպայի առաջնությունում (2000թ․)։
Հիշեցնենք, որ Դեշամն աշխատում է Ֆրանսիայի հավաքականում 2012 թվականից։ 2018 թվականին նրա գլխավորությամբ ազգային թիմը նվաճեց Աշխարհի գավաթը։