«Ռեալի» հարձակվող Լուկա Յովիչը, որը վարձակալությամբ շաբաթներ առաջ տեղափոխվել է «Այնտրախտ», վերադարձից հետո արդեն 3-րդ գոլն է խփել Բունդեսլիգայում։
«Արմինիայի» դեմ արտագնա խաղում (1-5) Յովիչը դուրս է եկել փոխարինման 66-րդ րոպեին ու գոլ խփել 9 րոպե անց։ Սա սերբ հարձակվողի արդեն 3-րդ գնդակն է։
Այսպիսով, «Այնտրախտ» տեղափոխվելուց հետո Յովիչը 79 րոպե է անցկացրել դաշտում 3 խաղերում ու 3 գոլ է խփել։
Հիշեցնենք, որ 2019 թվականին «Ռեալ» տեղափոխվելուց հետո Յովիչն ընդամենը 2 գոլ էր խփել մադրիդյան թիմում։