«Չելսիի» նախկին դարպասապահ Ռոբերտ Գրինն ասել է, որ Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարը հրաժարվել է այս ամառ «Բավարիա» տեղափոխվել «Չելսիից», որպեսզի չխանգարի իր եղբոր՝ Տորգանի կարիերային, ով խաղում է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում:
«Էդենը չի մեկնել Բավարիա՝ պատճառաբանելով, որ իր եղբայր Տորգանը խաղում է Գերմանիայում, և դա վերածվելու է «Էդեն Ազարը և նրա եղբայրը» պատմության: Նա ասաց, որ իր եղբայրը այնտեղ կարող է հայտնի դառնալ որպես Տորգան Ազար, և ոչ միայն որպես Էդեն Ազարի եղբայր:
Կարող է գոռոզություն թվալ, բայց իրականում դա ազնիվ էր»,- մեջբերում է Գրինին talksport-ը: