Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կիսվել է Եվրո-2016-ում տարած հաղթանակից հետո ունեցած հույզերով.
«Եվրոպայի չեմպիոնի տիտղոսն իմ կյանքում ամենակարևոր նվաճումն է: Այդ անմոռանալի, անհավատալի երեկո ես լացում էի, ծիծաղում, տանջվում, գոռում և արբում:
Ես կատակ չեմ անում: Եզրափակչի ժամանակ այնքան ուժգին էի լացում, որ ջրազրկվել էի: Խաղից հետո ես մեկ բաժակ շամպայն խմեցի և միանգամից արբեցի: Ընդհանրապես ես չեմ խմում, բայց այդ օրը յուրահատուկ էր ինձ համար»,-ասել է Ռոնալդուն: