Իսպանական «Էսպանյոլը» հայտարարեց թիմի գլխավոր մարզիչ Դավիդ Գալյեգոյին հեռացնելու մասին։ Նման որոշում ակումբի ղեկավարությունը կայացրել է՝ հաշվի առնելով թիմի ելույթները ընթացիկ մրցաշրջանի մեկնարկում։
Հայտարարությունից որոշ ժամանակ անց կատալոնական ակումբի պաշտոնական էջը հայտարարել է նոր գլխավոր մարզչի անունը։ «Էսպանյոլի» հետ երկու տարվա պայմանագիր է կնքել Պաբլո Մաչինը։
Նշենք, որ Լա լիգայի 8 տուրերի հետո «Էսպանյոլը» ընդամենը 5 միավոր է վաստակել՝ տանելով մեկ հաղթանակ, գրանցելով երկու ոչ-ոքի և պարտվելով հինգ անգամ։ Ակումբը նախավերջինն է մրցաշարային աղյուսակում։