Անգլիայի Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրի բացման խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» ընդունեց Բրայթոնին:
Խաղի մեկնարկում «Տոտենհեմը» բացեց հաշիվը, սակայն րոպեներ անց VAR համակարգը չեղարկեց այն: 37 րոպեին Վեբսթերը առաջ մղեց հյուրերին: Առաջին խաղակեսում այլևս գոլեր չգրանցվեցին: Երկրորդ խաղակեսի 8-րդ րոպեին Հարի Քեյնը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 72-րդ րոպեին Օրյեի փոխանցումից հետո Ալին խփեց հաղթական գնդակը՝ 2:1:
«Տոտենհեմը» կամային հաղթանակ տոնեց ու միավորների քանակը հասցրեց 29-ի: Լոնդոնյան թիմն այս պահին 5-րդ հորիզոնականում է, իսկ «Բրայթոնը» զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը: