«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին հայտնել է, որ պատրաստ է վերադառնալ Բունդեսլիգա։
«Այս պահին մտածում եմ միայն «Ֆիորենտինայի» մասին, ես կարևոր եմ թիմի համար։ Բայց չեմ բացառում, որ կարող եմ վերադառնալ Բունդեսլիգա, երբ գործերս այստեղ ավարտեմ»,- Ռիբերիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Ռիբերին Բունդեսլիգայում հանդես է եկել 2007-2019 թվականներին «Բավարիայի» կազմում։ Ֆրանսիացին Գերմանիայի առաջնության ամենատիտղոսակիր արտասահմանցին է (9 տիտղոս): Նախորդ տարվա ամռանը Ռիբերին հայտնեց, որ առաջիկա տարիներին չի պատրաստվում ավարտել կարիերան։