«Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտան Տոնի Կրոսը իր “Einfach mal Luppen” պոդկաստում պատմել է «արքայական» ակումբի նախկին գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիի հեռացումից հետո իր ապրումների մասին։
«Լոպետեգիի հեռացումը ամենաշատն է ինձ ցավեցրել անձնական մակարդակում, որովհետև նա առաջին մակարդակի մարզիչ ու անձնավորություն է։
Նա միայն տհաճ պահեր է ունեցել, երբ «Ռեալի» մարզիչն էր։ Ես այնքան ուրախ էի նրա համար, երբ նա հաղթեց Եվրոպա լիգան «Սևիլիայի» հետ միասին։ Նա արժանի էր դրան։
Լոպետեգին շատ բարդ ժամանակում գլխավորեց «Ռեալը»։ Մենք հաղթել էինք Չեմպիոնների լիգայում երեք տարի անընդմեջ, իսկ Ռոնալդուն հենց նոր էր հեռացել թիմից։ Պարզ էր, որ հեշտ տարի չի լինելու»,-ասել է Կրոսը, ում խոսքն է մեջբերում Marca-ն։