Առաջին խմբի նորեկ, Վայոց Ձորը ներկայացնող «Նորավանքը» հաջորդ մրցաշրջանում տնային հանդիպումները կանցկացնի Վայքի մարզադաշտում: Այս մասին ArmSport.am-ը տեղեկացավ ակումբի մամուլի ծառայությունից:
«Արհեստական խոտածածկով մարզադաշտում շինարարական վերջին աշխատանքներն են ընթանում: Նախապես ծրագրված էր, որ առաջնության երկրորդ հատվածն արդեն կանցկացնենք Վայքի մարզադաշտում, սակայն կորոնավիրուսով ու պատերազմով պայմանավորված շինարարական աշխատանքները դանդաղեցին»,-մեզ հետ զրույցում ասաց թիմի գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը:
«Նորավանքի» մարզչի հետ հարցազրույցն ամբողջությամբ ArmSport.am-ում կարող եք կարդալ վաղը: