Լուկա Յովիչի վերադարձը «Այնտրախտի» առավել քան ստացված կարելի է համարել առաջին խաղից հետո։ Բունդեսլիգայի 16-րդ տուրի «Շալկեի» դեմ խաղում Ֆրանկֆուրտը ներկայացնող թիմը հաղթեց 3-1 հաշվով։
Յովիչը փոխարինման դուրս եկավ 62-րդ րոպեին ու 10 րոպե անց բացեց իր գոլերի հաշիվը Բունդեսլիգայի ընթացիկ խաղարկությունում։ Խաղավերջում նա դուբլ գրանցեց։
Այսպիսով, Յովիչը ընդամենը 30 րոպեում նույնքան գոլ խփեց «Այնտրախտում», որքան նա խփել էր «Ռեալում» մադրիդյան թիմ տեղափոխվելուց հետո։
Հիշեցնենք, որ Յովիչը վարձակալությամբ է խաղում գերմանական թիմում ու մրցաշրջանի ավարտին վերադառնալու է «Ռեալ»։