«Տամբովի» գլխավոր մարզիչ Սերգեյ Պերվուշինը պատմել է, որ ֆուտբոլիստների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտքերը կսկսեն մարել հաջորդ շաբաթվանից․
«Ունենք նոր նախագահ՝ Հովհաննիսյանը, հաջորդ շաբաթվանից պետք է որ սկսեն մարել պարտքերը։ Հիմա թիմը հավաք է անցկացնում Կրիմսկում, պատրաստվում ենք։ Գործերն աստիճանաբար կարգավորվում են։ Մեզ ասե՞լ են, որ արդեն գումար կա․ այո, գումար կլինի։ Հաջորդ շաբաթվանից կսկսեն մարել տղաների պարտքերը»,- Պերվուշինի խոսքերն է փոխանցում Metaratings-ը։
Հիշեցնենք՝ Տամբով քաղաքը ներկայացնող ակումբը մեծ պարտքեր ունի ֆուտբոլիստներին։ Որոշ խաղացողներ անգամ հրաժարվել են միանալ թիմին, քանի դեռ պարտքերը չեն մարվել։ Հաղորդվում էր նաև, որ պարտքերը 140 մլն եվրոյից հասել է 160-170 մլն եվրո։
«Տամբովում» են հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Վարազդատ Հարոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը։ Օրերս , ռուսական ակումբի նախագահը դարձավ Վալերի Հովհաննիսյանը։