Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը մեկնաբանել է Ուեյն Ռունիի՝ կարիերան ավարտելու և «Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ դառնալու որոշումը.
«Բոլոր ժամանակների մեր մեծագույն ֆուտբոլիստներից մեկն ավարտեց կարիերան: Ցանկացած խաղացողի համար սա հեշտ պահ չէ, բայց Ռունին իսկապես հիանալի կարիերա է անցկացրել: Հուսով եմ՝ նա հաջողությունների կհասնի արդեն դաշտից դուրս՝ «Դերբի Քաունթիի» հետ»,- գրել է Լինեկերը:
Ավելի ուշ նա պատասխանել է օգտատերերից մեկի հետևյալ մեկնաբանությանը. «Ռունին դադարում էր խաղալ ամեն անգամ, երբ Անգլիան հանդես էր գալիս խոշոր մրցաշարում»:
«Իսկապե՞ս: Նա շատ լավն էր 2004 թվականին Պորտուգալիայում կայացած Եվրոպայի առաջնությունում: Իրականում, ես կարծում եմ, որ Անգլիան կհաղթեր այդ առաջնությունում, եթե Ռունին վնասվածք չստանար»,- գրել է Լինեկերը:
Նշենք՝ Եվրո-2004-ում Ռունին դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը՝ դառնալով դուբլի հեղինակ Շվեյցարիայի հետ խաղում:
Քառորդ եզրափակչի առաջին խաղում՝ Պորտուգալիայի հետ, Ռունին վնասվածք ստացավ: Անգլիան 11-մետրանոցներով պարտվեց այդ խաղում:
Ռունին ընդհանուր առմամբ Անգլիայի հավաքականի կազմում 120 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 53 գոլի հեղինակ: