«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Օլե-Գունար Սուլշերը խոսել է ԱՊԼ առաջիկա տուրում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղի մասին:
«Իհարկե, հասկանում ենք, որ հյուր ենք գնում չեմպիոնին: Նրանք երեք անհավանական մրցաշրջան են անցկացրել, բայց մենք պատրաստ ենք: Թիմը հաճելիորեն հուզված է ու ծարավ է այդ խաղին, քանի որ այն բնավորության ու վարպետության հերթական փորձարկումն է:
Հիմա մենք լավ վիճակում ենք»,-Սուլշերի խոսքերն է փոխանցում BBC-ն:
Ավելի վաղ ՄՅՈՒ-ն նվազագույն հաշվով հաղթել էր «Բարնլիին» ու գլխավորել ԱՊԼ մրցաշարային աղյուսակը: