Լա լիգայի առաջին տուրից հետաձգված խաղում «Աթլետիկոն» հյուրընկալել էր «Սևիլիային»։
Հանդիպման 17-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Անխել Կորեան։ Երկրորդ կեսում փոխարինման դուրս եկած Սաուլ Նիգեսը կրկնապատկեց «ռոխիբլանկոսների» առավելությունը։
«Աթլետիկոն» հաղթեց «Սևիլիային» 2-0 հաշվով ու միավորների քանակը հասցնելով 41-ի՝ ամրապնդվեց Լա լիգայի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում։