Բրազիլացի հայտնի հարձակվող Հալկը հայտվել է իտալական «Ֆիորենտինայի» ուշադրության կենտրոնում, տեղեկացնում է Calcio Italaia-ն:
Նշվում է, որ թիմի ղեկավարները սկսել են բանակցությունները «Շանհայի» ֆուտբոլիստի հետ:
Բրազիլացին դեմ չէ այդ տեղափոխությանը, եթե բավարարվեն նրա առաջադրած ֆինանսական պահանջները: Հալկը հայտնի է ՝ բարձր աշխատավարձ ստանալու իր «տաղանդով»:
Հիշեցնենք, որ Հալկը 2016-ին էր ռուսական «Զենիթից» տեղափոխվել «Շանհայ»: