Լա լիգայի 18-րդ տուրում «Սևիլիան» ընդունել էր «Ռեալ Սոսիեդադին»։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեցին տանտերերը։ Աչքի ընկավ Յուսեֆ Էն Նեսիրին։ Մեկ րոպե անց Դիեգո Կառլոսը գրավեց սեփական դարպասը։ 7-րդ րոպեին Էն Նեսիրին դուբլ ձևակերպեց։ 14-րդ րոպեին Ալեքսանդր Իսակը դարձյալ հավասարեցրեց հաշիվը։
Երկրորդ կեսի մեկնարկում Էն Նեսիրին հեթ-տրիկ գրանցեց՝ հաշիվը դարձնելով 3-2։ Խուլեն Լոպետեգիի սաները առավելության հասան մրցակցի նկատմամբ։
Այս արդյունքից հետո «Սևիլիան» միավորների քանակը հասցնում է 30-ի ու 6-րդն է մրցաշարային աղյուսակում 16 խաղերից հետո։ «Ռեալ Սոսիեդադը» ևս 30 միավոր ունի, սակայն 19 խաղ է անցկացրել։