«Տոտենհեմ»-«Չելսի» խաղից հետո իր թիմի պարտության մասին խոսել է պորտուգալացի Ժոզե Մոուրինյոն.
«Առաջին խաղակեսում մրցակիցն ավելի լավ տեսք ուներ: Ընդունած 2 գոլում մենք մեզ կարող ենք մեղադրել: Երկրորդ խաղակեսում իմ թիմն ավելի լավ տեսք ուներ, սակայն Սոնի կարմիր քարտից հետո մեր գործն ավելի բարդացավ: Փորձեցինք փրկել խաղը, բայց անհնար էր:
Ինչ վերաբերում է Ռուդիգերի հասցեին ռասիստական վիրավորանքներին, ապա ոչինչ չեմ կարող ասել, քանի որ դրվագը չեմ տեսել: Մրցավարը մոտեցավ մեզ ու բացատրեց, թե ինչ է կատարվում: Շատերն են հայտնվում այսպիսի վիճակում ու դա զայրացնող է» ,-ասել է Մոուրինյոն: