«Նապոլին» դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկին վաճառելու հնարավորությունը։
Ինչպես հաղորդում է Gazzetta dello Sport-ը՝ «Նապոլին» խաղացողին ուզում է 10 մլն եվրոյով վաճառել «Մարսելին»։
26-ամյա հարձակվողի պայմանագիրը «Նապոլիի» հետ ավարտվում է այս տարվա ամռանը։ Միլիկը նախընտրում է ավարտին հասցնել պայմանագիրը հետո նոր հեռանալ թիմից։ Նշվում է, որ նրա գործակալի հետ բանակցություններ են սկսել «Յուվենտուսն» ու «Ինտերը»։
Լեհ հարձակվողը «Նապոլի» էր տեղափոխվել 2016-ի ամռանը Ամստերդամի «Այաքսից»։