«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին հետաքրքրված է իսպանական Լաուտարո Մարտինեսի հնարավոր տեղափոխությամբ, հաղորդում է Mundo Deportivo-ն:
Մեսսին ցանկանում է Արգենտինայի հավաքականի խաղընկերոջը տեսնել «Բարսելոնայում» և արդեն կոչ է արել «կապտանռնագույնների» ղեկավարությանը պայմանագիր կնքել իր հայրենակցի հետ:
Հիշեցնենք, որ Մարտինեսը գոլ էր խփել «Ինտերի» կազմում «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «Կամպ Նոու» ստադիոնում կայացած խաղում, սակայն նրա արդյունավետ գործողությունը չօգնեց «ներաձուրիին» հաղթանակի հասնել (1:2):