Հարձակվող Գարեթ Բեյլը ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է վերադառնալ «Ռեալ»։
Ինչպես հաղորդում է AS-ը՝ մադրիդյան ակումբում կարծում են, որ «Տոտենհեմը», որտեղ հիմա վարձակալությամբ հանդես է գալիս վալիացին, չի գնի ֆուտբոլիստի իրավունքները։ «Սերուցքայինները» անհանգստացած են, որ նորից ստիպված կլինեն Բեյլին տարեկան 14 մլն եվրոյի չափով աշխատավարձ վճարել։
Բացի դրանից, «Ռեալը» պիտի հարձակվողի համար կարիերան շարունակելու տարբերակներ փնտրի, քանի որ նա մարզչի պլանների մեջ չի մտնում։