«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին հաղորդում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ հռոմեական ակումբի մարզիչը հենց այդ պատճառով չի մեկնել Ա Սերիայի 16-րդ տուրի՝ «Կրոտոնեի» դեմ խաղին։
Ավելի վաղ ԶԼՄ-ները ենթադրում էին, որ Ֆոնսեկան խաղը բաց կթողնի գաստրոէնտերիտի պատճառով։