«Բարսելոնայի» հարձակվողներ Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսն ու Անտուան Գրիզմանը մեկական գոլ են խփել Իսպանիայի առաջնության հերթական տուրի՝ «Ալավեսի» հետ խաղում (4:1):
Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 18 տուրում այս երեք ֆուտբոլիստները միասին 30 գոլ են խփել. Մեսսին՝ 13, Սուարեսը՝ 10, Գրիզմանը՝ 7:
Նրանցից շատ՝ ակումբների շրջանում, գոլ են խփել միայն «Ռեալը» (33 գոլ, ընդ որում մադրիդցիները մեկ խաղ պակաս են անցկացրել) և «Վիլյառեալը» (31):
«Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում 47 գոլ է խփել Պրիմերայում: