Մաուրիսիո Պոչետինոն այսօր՝ հունվարի 2-ին, պաշտոնապես կներկայացվի ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է L’Equipe-ը։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ արգենտինացի մասնագետն արդեն ժամանել է Փարիզ։ Կիրակի օրը նա թիմի հետ առաջին մարզումը կանցկացնի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոն ՊՍԺ-ի հետ մինչև 2023 թվականը նախատեսված պայմանագիր կկնքի։