Իտալական B սերիայի 16-րդ տուրում «Մոնցան» սեփական հարկի տակ ընդունել է «Սալերնիտանային» և հաղթում է 1:0 հաշվով հարձակվող Մարիո Բալոտելիի խփած գոլի շնորհիվ: Ի դեպ, իտալացին առաջին հանդիպումն է անցկացնում «Մոնցայի» կազմում:
Նշենք, որ «Մոնցան» Բալոտելիի կարիերայի 9-րդն ակումբն է: 30-ամյա ֆուտբոլիստը խաղացել է «Լումեզանեում», «Ինտերում», «Մանչեսթեր Սիթիում», «Միլանում», «Լիվերպուլում», «Նիցցայում», «Մարսելում» և «Բրեշիայում»: