Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն ծնկի վիրահատության կենթարկվի, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ Կոուտինյոյին արթրոսկոպիա կպահանջվի. դեռ պարզ չէ, թե նրա վերականգման համար որքան ժամանակ կպահանջվի:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի 16-րդ տուրի շրջանակում կայացած «Էյբարի» դեմ խաղում, Կոուտինյոն խաղադաշտ մտավ 66-րդ րոպեին, սակայն, չավարտեց հանդիպումը ծնկի վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ 2020/21 մրցաշրջանում Ֆիլիպեն մասնակցել է 12 հանդիպման և դարձել է 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ: