Իտալական «Ինտերի» չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը վերակնգնվել է վնասվածքից և կարող է մասնակցել «Կրոտոնեի» դեմ հանդիպմանը, տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:
32-ամյա ֆուտբոլիստը ծալող մկանի վնասվածք էր ստացել, որի պատճառով որոշ ժամանակ խաղից դուրս էր մնացել:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը: Կոնտեի գլխավորած թիմն արդեն 10 հանդիպում է, ինչ չի պարտվել: