«Սամպդորիայի» նախագահ Մասիմո Ֆերերոն արձագանքել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի գոլին, որը նա հեղինակել էր Ա Սերիայի 17-րդ տուրի՝ «Սամպդորիա- «Յուվենտուս» հանդիպման ընթացքում (1:2), հաղորդում է Football Italia- ն:
«Իմ թիմը լավ հանդիպում անցկացրեց, բայց մենք խաղում էինք հզոր ակումբի դեմ:
Ռոնալդուն՝ նման գոլից հետո պետք է դեղին քարտ ստանար: Նա կարծես ինքնաթիռ լիներ: Ինչ կարող ես անել, նա ֆենոմենալ ֆուտբոլիստ է»,- ասել է Ֆերերոն:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ, «Սամպդորիայի» դարպասը գրավելով՝ 256 սմ բարձրությունից կատարած գլխի հարվածով: