«Դերբիի» հարձակվող Ուեյն Ռունին շուտով կտեղափոխվի էլիտար առանձնատուն, որը տեղակայված է Չեշիրի դքսությունում, հայտնում է The Sun-ը:
Առանձնատունը Ռունիին արժեցել է 20 միլիոն ֆունտ (մոտ 23,5 միլիոն եվրո): Առանձնատունը և էլեկտրական մեքենայով ավտոտնակը կապված կլինեն հատուկ թունելի միջոցով, որի միջոցով Ռունիի ընտանիքը կկարողանա տարհանվել ավազակային հարձակման կամ ֆորսմաժորային այլ իրադարձության դեպքում: Էլեկտրական մեքենան լիցքավորվելու է և պատրաստ կլինի շահագործման:
Առանձնատունը կունենա նաև ախոռներ ձիերի համար, վեց մեքենայի համար նախատեսված ավտոտնակ, ջերմոց և ձկնորսության համար նախատեսված երկու արհեստական լճեր: Առանձնատան առաջին հարկում կա կինոթատրոն, բիլիարդի սենյակ, մարզասրահ, լողավազան, ջակուզի և սաունա: