«Միլանի» տեխնիկական տնօրեն Պաոլո Մալդինին մեկնաբանել է թիմի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վիճակն ու ասել, թե ով կարող է նրան փոխարինել խաղադաշտում։
«Իբրահիմովիչը դեմ առ դեմ տհաճությունների է հանդիպում։ Նա բարկանում է, քանի որ մոտ էր խաղադաշտ վերադառնալուն։ Այս շրջանում մկանային խնդիրներ բոլորի մոտ են լինում։
Ձմեռային տրանսֆերնե՞ր։ Գուցե, աշխատանքային մոտեցում ցույց տանք, որպեսզի չվշտացնենք այն թիմին, որը ապացուցել է իր մրցունակ լինելը։ Իբրային փոխարինող ֆուտբոլի՞ստ։ Շատ երկընտրանքներ ունենք․ Լեաուն, Ռեբիչը, Կոլոմբոն, ինչպես նաև Դանիելը։ Մի շարք երիտասարդ խաղացողներ ունենք, որոնց հավատում ենք»,- Մալդինիի խոսքերն է փոխանցում Calciomercato-ն։
Իբրահիմովիչի պայմանագիրը «Միլանի» հետ ուժի մեջ է մինչև 2021 թվական։