«Բարսելոնան» ցանկանում է ուժեղանալ Միլանի «Ինտերի» միանգամից երեք ֆուտբոլիստներով, հաղորդում է Calciomercato-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ «կապտանռնագույնների» հետաքրքրության ոլորտում են պաշտպան Միլան Շկրինյարը, կիսապաշտպան Ստեֆանո Սենսին և հարձակվող Լաուտարո Մարտինեսը:
Այս ֆուտբոլիստների խաղին կատալոնական ակումբի սկաուտները ուշադիր կհետեւեն այսօր՝ Չեմպիոնների լիգայի հանդիպման ժամանակ։
Սլովակի շուկայական արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո, իտալացին՝ 18 միլիոն, արգենտինացին՝ 30 միլիոն։ Հիշեցնենք, որ «Բարսելոնա» — «Ինտեր» հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 23։00-ին։