«Ռեալը» Լա լիգայի 15-րդ տուրում 2-0 հաշվով հաղթեց «Գրանադային»։
Հանդիպման 38-րդ րոպեին «արքայական» ակումբի վինգեր Ռոդրիգո Գոեսը ազդրի վնասվածք ստացավ ու փոխարինվեց։ Բրազիլացին դաշտից հեռացավ պատգարակի օգնությամբ։ Վնասվածք ստանալուց անմիջապես հետո Ռոդրիգոն փոփոխություն խնդրեց ու սկսեց արտասվել։
Առաջիկա օրերին Ռոդրիգոն բուժզննում կանցնի։
19-ամյա ֆուտբոլիստը 11 հանդիպման է մասնակցել Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ու 4 գոլային փոխանցում է կատարել։