«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Միկել Արտետայի` «Զինագործների» գլխավոր մարզչի պաշտոնում հնարավոր նշանակման մասին.
«Ես «Արսենալի» երկրպագու եմ: Այս պահին ես աջակցում եմ ներկայիս մարզչին, որը Յունգսբերգն է: Եթե Արտետան գլխավորի «Արսենալը», կաջակցեմ նրան:
Միկելը խելացի է, ունի կիրք, գիտելիքներ, բայց այդ ամենն ունի նաև Յունգսբերգը: Ես կարծում եմ, որ Արտետային, անկասկած, մեծ ապագա է սպասվում: Նա շատ բան է սովորել` լինելով Գվարդիոլայի օգնականը: Բայց նա նման մակարդակում աշխատանքի փորձ չունի»,- Վենգերի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալի» ֆուտբոլիստները լոնդոնյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նախընտրում են տեսնել Կառլո Անչելոտիին: