«Լացիոյի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրաժարվել է պայմանագիրը երկարաձգելու մասին ակումբի առաջին առաջարկից: Այս մասին հաղորդում է II Corriere dello Sport-ը:
Մարզչի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվական:
Նշվում է, որ ակումբի ղեկավարությունն ուզում է արագ նոր պայմանագիր կնքել, բայց Ինձագին չի շտապում որոշում կայացնել, որովհետև ֆինանսական որոշ դետալներ նրան չեն գոհացնում:
Սպասվում է, որ կողմերը նորից կհանդիպեն 10 օրից: