«Ռեդ Բուլ Զալցբուրգի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Տակումի Մինամինոն դեկտեմբերի 18-ին բուժզննում կանցնի՝ «Լիվերպուլ» տեղափոխվելուց առաջ, հայտնում է The Times-ը:
24-ամյա ճապոնացին տեղափոխվելու է մերսիսայդյան ակումբ հունվարին ՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այդ մասին պաշտոնապես հայտնել էր նաև ավստրիական ակումբի մարզական տնօրենը: Ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Լիվերպուլը» կվճարի 7,25 միլիոն ֆունտ, որը նախատեսված է պայմանագրի համապատասխան կետով:
2019/20 մրցաշրջանում Մինամինոն ակումբային մակարդակով անցկացրել է 22 հանդիպում, որոնցում նա խփել է 9 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում: