«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Դին Սմիթն ու նրա օգնական Ջոն Թերին անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչում «Լիվերպուլի» նկատմամբ տարած ջախջախիչ հաղթանակից հետո (5:0) քաջալերել են մերսիսայդցիներին:
Սմիթն ու Թերին խաղից անմիջապես հետո ուղևորվել են «Լիվերպուլի» հանդերձարան, որը խաղում էր երկրորդ կազմով, և աջակցել երիտասարդ ֆուտբոլիստներին:
Հիշեցնենք` «Լիվերպուլի» հիմնական կազմը վաղը`դեկտեմբերի 18-ին, կխաղա «Մոնտերեյի» հետ աշխարհի ակումբային առաջնության շրջանակում: