«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն որոշել է ակումբի բազայում փակել ֆուտբոլիստներին: Այս մասին հաղորդում է football-italia.net-ը:
Աղբյուրի համաձայն՝ ակումբի խաղացողներն ու անձնակազմը չեն լքի բազան մինչ «Տորինոյի» հետ առաջիկա խաղը:
Հիշեցնենք, որ Ա Սերիայի 13-րդ տուրում Գատուզոյի գլխավորած թիմը 0:2 հաշվով պարտվեց «Լացիոյին»:
«Նապոլի»-«Տորինո» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 23-ին: