Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է այն մասին, թե ով կարող է «Բարսելոնայում» փոխարինել Լիոնել Մեսսիին։
«Օրերից մի օր Մեսսին վերջին հանդիպումը կանցկացնի «Բարսելոնայում»։ Կարծում եմ՝ ակումբը պետք է սկսի մտահոգվել, թե ով կարող է փոխարինել նրան հետագայում։
Կարծում եմ՝ հիմա միակ ֆուտբոլիստը, ով կարող է փոխարինել Մեսսիին «Բարսելոնայում», Նեյմարն է։ Նրա հեռանալը մեծ սխալ էր»,-Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը 2017 թվականի ամռանը 222 միլիոն եվրոյի դիմաց հեռացավ «Բարսելոնայից»՝ տեղափոխվելով ՊՍԺ։