Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին, հաղորդում է As-ը:
«Այս դիմակայությունը մեծ հետաքրքրքություն է առաջացնում ֆուտբոլասերների շրջանում: Հիշում եմ այն ժամանակները, երբ մասնակցում էի այդ հանդիպումներին: Այսպիսի խաղերի համար արժե ապրել:
«Բարսելոնայի» կազմում խաղում է Մեսսին, սակայն, մենք էլ ունենք մեր հաղթաթուղթը»,- ասել է «Արքայական» ակումբի գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին ՝«Կամպ Նոու» ստադիոնում : Հանդիպման մեկնարկը՝ 23:00-ին։
Հավելենք, որ երկու ակումբներն էլ վաստակել են 35 միավոր: