«Բարսելոնայի» ու Իսպանիայի հավաքականի հարձակվող Անսու Ֆատին կազմել է իր իդեալական հավաքականը՝ բաղկացած հինգ ֆուտբոլիստներից:
Հատկանշական է, որ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով երկար ժամանակ հանդես էր գալիս «Ռեալում», 18-ամյա խաղացողի ցուցակում է:
«Դա կլինեին Վիկտոր Վալդեսը, Պույոլը, Չավին կամ Ինյեստան, Մեսսին և Կրիշտիանուն»,- մեջբերում է ֆուտբոլիտին ակումբի մամուլի ծառայությունը:
Վերջերս հաղորդվեց, որ «Բարսելոնան» անցյալ ամառ հրաժարվել է վաճառել Ֆատիին «Մանչեսթեր Յունայթեդին» 150 միլիոն եվրոյով: