Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի մարզադահլիճում կայացել է մարզաձևի Հայաստանի առաջնությունը:
Տղաների մրցաշարի եզրափակչում Հարություն Հարությունյանը առավելության հասավ Հայաստանի բազմակի չեմպիոն Մեսրոպ Ղուկասյանի նկատմամբ՝ առաջին անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի կոչումը: Բրոնզե մեդալակիր է դարձել Գևորգ Աբրահամյանը:
Աղջիկների պայքարում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Հասմիկ Խաչատրյանը, որը եզրափակչում 4:1 հաշվով հաղթեց նախորդ տարվաչեմպիոն Ռուբինա Վարդանյանին: 3-րդ տեղը գրավեց Էլեն Բախչաջյանը:
Աղջիկների զուգախաղերում առաջին տեղը գրավեց Հասմիկ Մաթևոսյան-Մերի Հովհաննիսյան զույգը, իսկ տղաների զուգախաղերում հաղթող ճանաչվեց Հարություն Հարությունյան-Գևորգ Աբրահամյան զույգը: